ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ
Տուբերկուլյո՞զ… Լիովին հաղթահարելի է
Մարտի 24–ը այս հիվանդության դեմ պայքարի համաշխարհային օրն է 1882 թվականի հենց մարտի 24–ին է գերմանացի գիտնական Կոխը հայտնաբերել տուբերկուլյոզի բացիլը։
Անցել է շուրջ 130 տարի, բժշկագիտությունը զարգացման հզոր քայլեր է արձանագրել, սակայն տարափոխիկ այս հիվանդությունը դեռեւս ողջ աշխարհում առողջապահության առավել բարդ խնդիրներից մեկն է մնացել։ Թեեւ տուբերկուլյոզը վաղուց բուժելի է, սակայն շարունակում է տարածվել։ Ամեն տարի աշխարհում գրանցվում է մոտ 9 մլն նոր դեպք, 2 մլն մարդ մահանում է տուբերկուլյոզից։ Հիվանդների մեծ մասը՝ 74 տոկոսը, 15—54 տարեկան է։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) որոշմամբ ամեն տարի տուբերկուլյոզի դեմ պայքարի օրը նշելու նպատակն այդ չարիքի դեմ պայքարն առավել համախմբված եւ արդյունավետ դարձնելն է։ Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային գրասենյակում երեկ այդ առիթով կազմակերպված հավաքի ժամանակ ՀՀ առողջապահության փոխնախարար Ա. Ղուկասյանը լրագրողներին ներկայացրեց համաճարակաբանական ցուցանիշները, ՀՀ կառավարության կողմից 2006 թվականի դեկտեմբերին հաստատված «2007—2015 թթ. տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային ծրագրի» շրջանակներում իրականացվող աշխատանքների արդյունքները։ Այս ծրագրով հանրապետության հակատուբերկուլյոզային ողջ ծառայությունն ապահովվել է անհրաժեշտ լաբորատոր սարքերով, ծախսանյութերով եւ դեղամիջոցներով։ Բոլոր մարզերի եւ Երեւանի տարածքային պոլիկլինիկաներում գործում են թոքային հիվանդությունների հայտնաբերման կաբինետներ եւ դրանց կից՝ խորխի հավաքման կետեր։
Կատարված անհրաժեշտ հետազոտությունների արդյունքում հայտնաբերված վարակիչ տուբերկուլյոզով հիվանդներն ուղեգրվում են մասնագիտացված հաստատություններ, իսկ ոչ վարակիչները բուժվում են ամբուլատոր պայմաններում։ Նշվեց, որ չնայած տուբերկուլյոզի տարածման՝ 90–ականներից սկսված աճին, վերջին տարիներին հիմնական ցուցանիշների կայունացման միտում է նկատվում։ 2009թ. արձանագրվել է տուբերկուլյոզի 1474 նոր դեպք, հիվանդացության ցուցանիշը 100 000 բնակչի հաշվարկով կազմում է 45,5 (2007–ին՝ 47,6), իսկ մահացության ցուցանիշը 2008—ին արձանագրված 4,3–ից իջել է 3,9–ի։ Տուբերկուլյոզի խնդրին լուծում տալու նպատակով ԱՀԿ–ն մշակել է հատուկ ռազմավարություն՝ ուղղակիորեն հսկվող բուժման կարճաժամկետ կուրս (ԴՈՏՍ), որն արդյունավետ կիրառվում է աշխարհի գրեթե բոլոր երկրներում, այդ թվում՝ զարգացած։ Չբուժվելու դեպքում վարակիչ հիվանդը մեկ տարվա ընթացքում վարակում է 10—15 մարդու (առաջին հերթին՝ ընտանիքի անդամներին), որոնց 10 տոկոսը հետագայում հիվանդանում է տուբերկուլյոզով։ Չբուժվող հիվանդների կեսը մահանում է առաջին 5 տարիների ընթացքում, 25 տոկոսը կայուն իմունային համակարգի շնորհիվ ինքնաբերաբար՝ առանց միջամտության, առողջանում է, սակայն մնացած 25 տոկոսի մոտ զարգանում է քրոնիկ տուբերկուլյոզ։ Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Ն. Մեջլումյանը տեղեկացրեց, որ ազգային ռեֆերենս լաբորատորիայում խորխի հետազոտությունների արդյունքներով առաջնային հիվանդների 9,4 տոկոսի մոտ հայտնաբերվել է դեղորայքակայուն տուբերկուլյոզ։ Սա լուրջ խնդիր է ողջ աշխարհում։
Ամեն տարի դեղորայքակայուն տուբերկուլյոզի 0,5 մլն նոր դեպք է արձանագրվում։ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության աջակցությամբ մեր երկրում եւս սկսել է իրականացվել դեղորայքակայուն հիվանդների բուժման ռազմավարություն։ Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային ծրագրի շրջանակներում ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ի, տուբերկուլյոզի եւ մալարիայի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ հանրապետական հակատուբերկուլյոզային դիսպանսերում վերանորոգվել եւ շահագործման է հանձնվել դողորայքակայուն հիվանդների բուժման համար նախատեսված 90 մահճակալով բաժանմունքը, հրավիրվել են միջազգային փորձագետներ, կազմակերպվել են մասնագետների վերապատրաստումներ։ Տուբերկուլյոզի դեմ պայքարում ՀՀ առողջապահության նախարարությունը սերտորեն համագործակցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, «Բժիշկներ առանց սահմանների» (Ֆրանսիա), գերմանական ԳՈՊԱ—էպոս, ԱՄԿՈՐ, World vision, USAID կազմակերպությունների, հայկական Կարմիր խաչի ընկերության, ՄԻԱՎ/ՁԻԱՀ—ի, տուբերկուլյոզի եւ մալարիայի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամի հետ։ Ի դեպ, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ամեն տարի տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օրվա կարգախոս է առաջարկում։
Այս տարվա կարգախոսն է. «Նոր մոտեցումներ՝ տուբերկուլյոզի դեմ պայքարում»։ Այս համատեքստում լիովին ընկալելի էր ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի՝ օրերս կայացած հանդիպումը տուբերկուլյոզի դեմ պայքարի գործում համագործակցող միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ։ ՀՀ առողջապահության նախարարը միջազգային կազմակերպությունների ղեկավարներին առաջարկել է մեկ անգամ եւս հստակեցնել համագործակցության ծավալներն ու միջոցները։ Աշխատանքները չկրկնելու եւ առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել մշակել համագործակցության նոր ծրագրեր՝ ուղղված հատկապես դեղակայուն տուբերկուլյոզի բուժմանը։ Մեկ անգամ եւս տեղեկացնենք՝ Հայաստանում տուբերկուլյոզով հիվանդների հայտնաբերումը, բուժումն ու հետագա վերահսկումն իրականացվում է պետական պատվերի շրջանակներում, լիովին անվճար։ ՀՀ առողջապահության նախարարությունը խիստ նախանձախնդիր է այս հարցում։ Այնպես որ, որեւէ շեղում նկատելու դեպքում անպաճառ դիմեք նախարարության թեժ գծին։ Եվ վերջում հիշեցնենք՝ ժամանակին եւ ճիշտ կազմակերպված բուժման դեպքում տուբերկուլյոզը լիարժեք բուժվում է։
Կարդացեք նաև
Սուր շնչառական վարակները հարուցվում են տարբեր վիրուսներով՝ ներառյալ գրիպը, պարագրիպը, ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսը, կորոնավիրուսները, ռինովիրուսը և այլն...
Հակաբիոտիկների առանց համապատասխան ցուցումների կիրառումը կարող է բերել ալերգիկ ռեակցիաների, ինչպես նաև հանգեցնել աղիների յուրահատուկ մանրէային բորբոքման զարգացմանը: Հակաբիոտիկները բացասաբար են...
Երեխաների մոտ վերին շնչառական ուղիների սուր, ինքնաապաքինվող վիրուսային ինֆեկցիան հաճախ բնորոշում են «մրսածություն» (Common cold) ձևակերպմամբ...
Հակաբիոտիկների առանց համապատասխան ցուցումների կիրառումը կարող է բերել ալերգիկ ռեակցիաների, ինչպես նաև հանգեցնել աղիների յուրահատուկ մանրէային բորբոքման զարգացմանը: Հակաբիոտիկները բացասաբար...
Խոսենք վերջին շրջանում կարմրուկի տարածվածության մասին:
Երկար տարիներ, բարեբախտաբար, կարմրուկի գրանցված որևէ դեպք չունեինք: Առանձին դեպքեր գրանցվում էին...
Գրիպը՝ վիրուսային վարակիչ հիվանդություն է, որը փոխանցվում է հիմնականում օդակաթիլային ճանապարհով։ Այն այլ սուր շնչառական վիրուսային վարակներից տարբերվում է առավել ծանր ընթացքով, բարդությունների զարգացման բարձր ռիսկով...
Առիթմիաները հիվանդությունները մի մեծ խումբ են, որոնք կարող են արտահայտված լինել ինչպես սրտի արագ կամ դանդաղ աշխատանքով, այնպես էլ ավելի վտանգավոր երևույթներով, ինչպիսիք ուշագնացությունները...
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ահազանգում է կորոնավիրուսային հիվանդության հարուցչի նոր ենթատեսակի` «Օմիկրոնի» մասին («B.1.1.529»)` սահմանելով այն որպես անհանգստություն առաջացնող...
Հայաստանը հերթական անգամ Չինաստանից ձեռք է բերել COVID-19-ի դեմ չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի խմբաքանակ` 400 հազար դեղաչափ...
Կորոնավիրուսով վարակվածների մի մասն ապաքինվելուց հետո հիվանդության երկարաժամկետ ախտանշաններ է ունենում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն